Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ուկրաինան կդադարեցնի Ռուսաստանի հետ բարեկամության հուշագիրը. Պորոշենկո

Ուկրաինան կդադարեցնի Ռուսաստանի հետ բարեկամության հուշագիրը. Պորոշենկո
17.09.2018 | 17:49

Դեռևս 1997-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և գործընկերության» մասին հուշագիրը, որը կնքել էին Ռուսաստանն ու Ուկրաինան, դադարեցվել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հրամանով: Այդ մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է Ռուսաստանի Դաշնությանը հայտնի ՌԴ-ի հետ բարեկամության մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու Ուկրաինայի ցանկության մասին՝ համաձայն գործող պայմանագրի 40-րդ հոդվածի և հաստատված կարգով Ուկրաինայի նախագահի դիտարկմանը հանձնի Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին Ուկրաինայի օրենքի նախագիծը»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ բացի Ռուսաստանը՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն այդ մասին պետք է տեղեկացնի նաև ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և միջազգային այլ կազմակերպությունների:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ